Մեր առաջնահերթությունը ընկերությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի առողջության ու անվտանգության ապահովումն է։ Լինի դա ընկերության աշխատակից, կապալառու կամ այցելու:
Մեր պայմանն է զրոյացնել աշխատավայրում պատահարների և վնասվածքների թիվը։ Ապահով և առողջ աշխատավայր ստեղծելու համար ընկերության առողջապահության և արտադրական անվտանգության բաժնի մասնագետները կատարում են ամենօրյա ստուգայցեր՝ բացահայտելու վտանգները, գնահատելու ռիսկերը, միջոցներ ձեռնարկելու դրանք վերացնելու, նվազագույնին հասցնելու կամ կառավարելու, եթե հնարավոր չէ այն ամբողջությամբ վերացնել: Ընկերությունում կիրառվում է արտադրական անվտանգության միջազգային փորձը:
Հնարավոր պատահարների դեպքում արագ արձագանքում են ընկերության տարածքում 24-ժամյա հերթապահություն իրականացնող լեռնափրկարարների թիմը և բուժսպասարկման անձնակազմը:
Բաժինը իրականացնում է
- Նոր ընդունվող աշխատակիցների, կապալառուների և այցելուների ներածական հրահանգավորում
- Ամենօրյա ստուգայցեր ձեռնարկության բոլոր արտադրամասերում
- Կատարվող աշխատանքների անվտանգ կազմակերպում և վերահսկում
- Պարբերաբար դասընթացների կազմակերպում ըստ մասնագիտությունների
- Համագործակցություն տեխնիկական վերահսկողության մարմինների և ազդակիր համայնքների հետ
- Աշխատանքի պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
- Ձեռնարկությունում տեղի ունեցած դեպքերի և պատահարների տեխնիկական հետաքննություն, հաշվառում և վերլուծություն


