Կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացվող Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։ Շենքի շինարարությունը սկսվել է դեռևս մայիս ամսից, և նախատեսվում է այն շահագործման հանձնել մինչև այս տարվա վերջ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊ ընկերությունը։
Աշխատանքների մեջ ներառվել են՝ տանիքի ծածկի կառուցում, երեք հարկերի դռներն ու պատուհանները նորով փոխարինել, շենքի արտաքին և ներքին հիմնարար նորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում, ինչպես նաև անհրաժեշտ գույքի տրամադրում։
Կապիտալ հիմնանորոգումից հետո շենքում ստեղծվելու են լավագույն պայմանները՝ երեխաների ժամանցն ու կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։
Շուտով շահագործման կհանձնվեն Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցները
